Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հնարավոր տեղափոխությունը «կապտանռնագույնների» ճամբար:

«Ես չէի փոխի թիմը, եթե լինեի Լաուտարոյի տեղում։ Մենք խոսում ենք ֆուտբոլիստի ապագայի մասին, ով դեռ շատ երիտասարդ է, դեռ շատ ժամանակ ունի։ Ես ցանկանում եմ նրան խորհուրդ տալ մնալ «Ինտերում», – Սուարեսի խոսքը մեջբերում է «Football Italia»ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է Իտալիայի առաջնության 22հանդիպման՝ աչքի ընկնելով 11 գոլով և 4 գոլային փոխանցումներով: 22-ամյա արգենտինացու պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023թ-ի ամառը:

Facebook Comments