«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը հայտարարել է, որ հպարտանում է թիմով։

«Շատ ժամանակ է անցել, այդ պատճառով չեմ կարող ասել, որ զգում եմ, որ հիանալի մարզավիճակում եմ։ Ակնհայտ է, որ առաջին անգամ մի քիչ բարդ կլինի, ուստի մարզչական շտաբի աշխատակիցները պետք է փորձեն ֆուտբոլիստներին նախապատրաստել մրցաշրջանին։

Ընդմիջման ժամանակ ես շատ էի մտածում այն բաների մասին, որոնք տեղի են ունեցել անցյալում։ Ցանկանում եմ նշել, որ մենք անհավանական հաջողությունների ենք հասել մեր թիմով, հպարտ եմ իմ տղաներով», – Հենդերսոնի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հենդերսոնը մասնակցել է 25 հանդիպման և խփել է 3 գոլ:

Facebook Comments