«Մոնակոյի» ղեկավարությունը մտադիր է վաճառել իր 30 ֆուտբոլիստներին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Goal»-ը։ Ֆրանսիական ակումբը մտադիր է զգալիորեն կրճատել առաջին թիմի խաղացողների թիվը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։

«Մոնակոյի» բյուջեն Ֆրանսիայի առաջնության մասնակիցների մեջ երրորդն է, սակայն թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ մնացել է առանց եվրագավաթների, ուստի ակումբը ցանկանում է կրճատել աշխատավարձի ծախսերը: «Մոնակոն» մտադիր է ֆուտբոլիստների վաճառքից ստանալ մոտ 50 միլիոն եվրո։

Իհարկե դրանք չի վերաբերվում ակումբի աստղային ֆուտբոլիստներին, ովքեր մեկնարկային կազմում են հանդես գալիս։

Նշենք, որ «Մոնակոն» ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 9-րդ տեղը և զրկվել է եվրոգավաթներում մասնակցելու իրավունքից։

Facebook Comments