Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են նոր պայմանագրի շուրջ, այն կերկարաձգվի մինչև 2025թ․-ը։ Տեր Շտեգենի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեր Շտեգենը և «Բարսելոնան» չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։ Նույնիսկ շշուկներ կային, որ Տեր Շտեգենը կարող է հեռանալ կատալոնական ակումբից և վերադառնալ Գերմանիա։

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2014թ․-ին։ Այս մրցաշրջանում գերմանացի դարպասապահը մասնակցել է 26 հանդիպման և բաց է թողել սեփական դարպասը՝ 20 գոլ։

Facebook Comments