Իտալական «La Gazzetta dello Sport» պարբերականը կազմել է Ա Սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականը 2018-2020 թվականներին:

Դարպասապահի դիրքում իր տեղն է ամրագրել «Նապոլիի» ֆուտբոլիստ Ալեքս Մերետը։ Պաշտպանությունում ընդգրկված են չորս ֆուտբոլիստներ՝ Լեոնարդո Սպինացոլան («Ռոմա»), Դիեգո Գոդինը («Ինտեր»), Դենիս Վավրոն («Լացիո»), Անտոնիո Բարեկան («Ջենոա»):

Միջին գծում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները ՝ Լուկաս Պակետան («Միլան»), Ադրիեն Ռաբիոն («Յուվենտուս»), Խավիեր Պաստորեն («Ռոմա»): Հարձակման գծում են հայտնվել Սիմոնե Վերդին («Տորինո»), Ալեքսիս Սանչեսը («Ինտեր»), Իրվինգ Լոսանոն («Նապոլի»):

Ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 221 միլիոն եվրո։

Facebook Comments