Ուրախ են տեղեկացնել, որ Հայաստանի առաջնությունը վերադառնում է, որին շատ էինք սպասել և կարոտել։ Հայկական ֆուտբոլը նորից հնարավորություն ունենք դիտելու և վայելելու։ Վայելելու իր էմոցիոնալ և գոլառատ հանդիպումները, մարզիչների պայքարը, դերբիները՝ ստանալով մեծ քանակությամբ ադրենալին յուրաքանչյուր խաղից հետո։ Բայց կա մի բացասական երևույթ, որը ստիպված ենք ընդունել։ Խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի, որը յուրաքանչյուր վերսկսված առաջնության համար մեծ հարված է։ Առանց երկրպագուների թեժ մթնոլորտի և աջակցության անհնար է պատկերացնել յուրաքանչյուր առաջնությունը, սկսած Եվրոպական Թոփ առաջնություններից վերջացրած մեր հայկական ֆուտբոլից։ Երկրպագուները անհավանական ուժ են հաղորդում թիմին, առաջ նետում, ոգևորում դժվար պահերին կիսում ցավը, և ուրախանում հաղթանակների և նոր ձեռքբերումների համար։ Սա նոր իրողություններ է, որի հետ պետք է համակերպվել, բայց առանց երկրպագուների կարծես թիմի ձեռքը կտրված լինի և անօգնական։ Դատարկ մարզադաշտերը իրոք մեծ խնդիր են լինելու ֆուտբոլիստների համար և կարող են անրադառնալ թիմերի արդյունքների վրա։

Անկախ ամեն ինչից ակնկալում են, որ 18-րդ տուրը կլինի ավելի հետաքրքիր, դիտարժան և գոլառատ, հատկապես, երբ երկու քաղաքային դերբիներ կան այսօր։

18-րդ տուրի բոլոր հանդիպումները՝

«Շիրակ»-«Լոռի»

18-րդ տուրի առաջնությունը կսկսենք մարզային դերբիով։ «Շիրակը» սեփական հարկի տակ կընդունի «Լոռիին»։ Մարզային դերբիները իրոք ամենահետաքրքիրներից են։ Իր գոլառատ հանդիպումներով են աչքի ընկնում, բայց առանց հանդիսատեսի մի փոքր դժվար է պատկերացնել Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Միշտ մենք սովոր ենք, որ մարդաշատ և թեժ մթնոլորտ է տեղի ունենում այս մարզադաշտում, բայց պետք է նոր պայմաններին հարմարվել։

«Լոռին» այս տարի իր խաղով փաստում է, որ նա պայքարելու է չեմպիոնության և եվրոգավաթներում իր տեղը ամրապնդելու համար։ Կամպանյան լավ կոլեկտիվ է ստեղծել, ում թիմը վայելում է բոլորի համակրանքը, բայց թերևս մի փոքր տատանվող արդյունքներ է ցույց տալիս, կարելի է ասել թիմին հարկավոր է ստաբիլություն, որպեսզի կարողանա պայքարել ավելի բարձր տեղերի համար։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում բազում համալրումներ ունեցան և եկան ապացուցելու, որ նրանք լուրջ նպատակներ ունեն։ «Լոռին» այժմ գտնվում է 3-րդ հորիզոնականում և շատ քիչ միավորներ է զիջում առաջատարներին։ Մինչդեռ նախորդ առաջնությանը նրանք նույնիսկ քառյակում չհայտնվեցին։ Դավիդ Կամպանյան իրոք մարտունակ թիմ է ստեղծել, ով կարող է պայքարել յուրաքանչյուր մրցակցի դեմ և մեծ անակնկալներ մատուցել այս խաղում նույնպես նրանք պայքարելու են միայն հաղթանակի համար։ Այլևս առանց հանդիսատեսի ընթացող հանդիպումներում դաշտի հյուր լինելը ճնշում չէ, այլ կարելի է ասել ինչ-որ տեղ առավելություն մրցակցի նկատմամբ։

«Շիրակը» իր հերթին հանդիսանում է Հայաստանի առաջնության լավագույն թիմերից մեկը երկար տարիներ շարունակ։ Եվ Գյումրեցիների հաջողությունը կապված է մի մարդու հետ՝ Վարդան Բիչախչյան։ Մարդ, ով ունակ է իր ձեռքի տակ եղած միջակ թիմից սարքել թասիբով, կռվող և պայքարող մի թիմ, ով սեփական ակումբի համար չի խնայի ոչինչ, կներդնի իր ողջ ուժերը դաշտում և կհասնի ցանկալի արդյունքի։ «Շիրակը» հեղինակություններ չի ճանաչում, նրանց մարզիչը մի մարդ է, ով կարող է մոտիվացնել իր ֆուտբոլիստներին և դուրս գալ պայքարեն և հաղթեն նույնսիկ ամենաուժեղ թիմերին։ «Շիրակը» այն եզակի թիմերից է, ով հիմնականում իր ակադեմիայի սաների և առհասարակ Հայ ֆուտբոլիստներին է շանս տալիս իրեն դրսևորելու համար։ «Շիրակը» այժմ գտնվում է լավագույն քառյակում և դա Վարդան Բիչախչյանի և իր տղաների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ «Լոռիից» նրանք ետ են ընդհամենը մեկ միավորով և հաղթանակը կարող է շրջել ամեն ինչ։ «Շիրակի» համար հաղթանակը կարևոր է, նրանք ավելի բարձր տեղերի համար հավակնող թիմ են։

«Փյունիկ»- «Արարատ-Արմենիա»

Այս տուրը կզարդարի «Փյունիկ»- «Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Երկու թիմեր, ովքեր պոտենցյալ չեմպիոնական հավակնորդներ էին, բայց այս մրցաշրջանում մի փոքր պատկերը փոխվեց։ Անկեղծ ասած շատ դիտարժան է միշտ եղել այս երկու թիմերի հակամարտությունը։ Նույնիսկ երկրպագուների աննկարագրելի աջակցությունը իսկական շոուի է վերածում հանդիպումը, կարծես թե երկու թշնամի ակումբներ լինեն, ովքեր պայքարում են իրար հետ։ Բայց ցավոք սրտի մենք զրկված են երկրպագուների աջակցությունը վայելել մարզադաշտից։

«Փյունիկը» անխոս անցած առաջնությունը լավ անցկացրեց և չեմպիոնության գլխավոր հավակնորդն էր, մինչ Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» գլխավորելը և արդյունքը լավ գիտենք։

«Փյունիկը» այս առաջնությունում և նախորդ առաջնությունում լռիվ տարբեր թիմեր են։ Հնարավոր է եվրոգավաթներում պարտվելուց հետո թիմը հոգեբանական խնդիրներ ուներ։ Առաջնության մեկնարկը ցույց տվեց, որ սա այլևս անցած մրցաշրջանի «Փյունիկը» չէ, միգուցե հոգնածություն կար, կամ այլ խնդիրներ, բայց որ առաջնությունը «Փյունիկը» ձախողեց դա փաստ է։ Առաջնության նոր ֆորմատի արդյունքում թիմը վճռական հանդիպման ժամանակ պարտվեց «Նոային» և զրկվեց 6-նյակի համար մղվող պայքարին մասնակցելու իրավունքից։ Այդ ժամանակ թիմը գլխավորեց Ռոման Բերեզովսկին, ում առջև մեծ և շատ դժվար առաջադրանք էր դրված թիմին հանել քաոսային իրավիճակից և կարողանալ արդյունքում պայքարել 6-նյակում հայտնվելու համար։ Հայաստանի հավաքականի լեգենդը փորձեց անել հնարավոր ամեն բան, ով դեռ նոր-նոր էր գլխավոր մարզչի պարտականությունները կատարում, բայց չստացվեց և այժմ «Փյունիկը» առաջին շրջափուլի ավարտից հետո պետք է խաղա միայն «Գանձասար-Կապանի» և «Ուրարտուի» հետ և այնպես է ստացվել, որ «Երևանը» դուրս է մնացել առաջնությունից և թիմերը չունեն մոտիվացիա, կարելի է ասել իրար մեջ ընկերական խաղեր են խաղալու և ոչ մեկը դուրս չի մնալու առաջնությունից, սա գալիս է փաստել այն մասին, որ նոր ձևաչափը ձախողվել է և նոր մրցաշրջանից պետք է վերադառնալ հնին։

Այս հանդիպումը «Փյունիկի» համար առանցքային նշանակություն է ունենալու թիմը կորցնելու բան չունի և դաշտ է մտնելու միայն հաղթելու համար, որից հետո կարող է դուռը փակել իր ետևից և շարունակել պայքարը մյուս երկու թիմերի հետ։

«Արարատ-Արմենիան» մի քանի տարի է ինչ ստեղծվել է բայց ֆենոմենալ արդյունքների է հասել, աննախադեպ հայկական ֆուտբոլի համար։ Թիմը նախ առաջին տարում կարողացավ բարձրագույն խմբի ուղեգիր ձեռք բերել, այնուհետև անչափ թեժ և համառ պայքարում կարողացավ առաջին տարում դառնալ ԲԽ-ի չեմպիոն։ Իսկ եվրոգավաթներում մասնակցելու փորձ չունենալով արեց այն ինչ չէին կարողացել անեին հայկական մյուս ակումբները տարիներ շարունակ։ «Արարատ-Արմենիան» հասավ մինչև Ել-ի փլեյ օֆֆ փուլ, որտեղ ուղղակի թիմ բախտը չբերեց և չկարողացան ԵԼ-ի խմբային փուլ մուտք գործել, եթե դա էլ անեին ապա Հայկական ֆուտբոլի պատմության մեջ մի փառահեղ պատմություն կգրվեր և անկասկած դա ի օգուտ հայկական ֆուտբոլի կգնար։ Մեր հարևան թիմերի համար արդեն սովորական է դարձել խմբային փուլ մտնելը, իսկ մենք դեռ ոչ մի անգամ չեն կարողացել մտնել, որը մտահոգիչ փաստ է։

«Արարատ-Արմենիան» հզորացնելով կազմը անկասկած այս առաջնության ֆավորիտներից է և կարելի է ասել ամենագլխավոր, որը ապացուցում են իրենց ցուցադրած որակյալ և արդյունավետ խաղով։ Թիմը իր առջև մեծ նպատակներ է դրել, որը կարծում եմ իրավացի է։ Հայկական եզակի թիմերից են, ում հետ մեծ հույսեր են կապում եվրոգավաթներում։ Նրանց նպատակը նորից նույնն է, չեմպիոն հռչակվելը, հաղթել բոլոր հնարավոր գավաթները Հայաստանի առաջնությունում և մտնել ԵԼ խմբային փուլ։

Այս խաղը նույնպես սկզբունքային նշանակություն ունի «Արարատ-Արմենիայի» համար, ով պայքարում է չեմպիոնության համար և իրավունք չունի պարտվել ավելի ցածր տեղերում ընթացող թիմերին և կորցնել միավորներ։ Վարդան Մինասյանը խելացի և բազմափորձ մարզիչ է, նա աշխատել է «Փյունիկի» ոսկե սերնդի հետ և գիտի ակումբին ավելի լավ, քան նույնիսկ Ռոման Բերեզովսկին։ Նա տակտիկապես ուժեղ մարզիչ է, ով ունենալով իր կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ քավում է առավելագույնը։ Կարելի է արդեն փաստել, որ Մինասյանի տղաները գնում են դեպի հերթական չեմպիոնության։ Այո, դա հեշտ չի լինի մրցակցություն կա միանգամից 6 թիմերի կողմից, բայց ամենագլխավոր հավակնորդը գոնե ներկա պահին «Արարատ-Արմենիան» է։ Այս մրցաշրջանի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» անչափ գեղեցիկ հաղթանակ տարվ «Փյունիկի» նկատմամբ(3:1) և այս հանդիպումը ևս խոստանում է լինել հետաքրքրաշարժ և գեղեցիկ, որը ցույց կտան երկու թիմերն էլ՝ անկախ իրենց մրցաշարային դիրքերից և նպատակներից։

Եվ իհարկե ձեզ ենք ներկայացնում ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը այս պահին։

Դե ինչ վայելենք ֆուտբոլային օրը, որը համոզված եմ մեզ կպարգևի դրական լիցքեր և հաղթական էմոցիաներ։

Facebook Comments