«Արսենալը» մտադիր է ուժեղացնել իր պաշտպանության ձախ թևը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Անգլիական ակումբը ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը և տարբերակներ է փնտրում, այս մասին հայտնում է «The Mirror»-ը։

Ըստ աղբյուրի՝ «Արսենալի» թիրախում է հայտնվել «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն։ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կազմել մոտ 22 մլն եվրո։

«Արսենալի» պաշտպանությունը թերևս ամենախոցելի կետն է և ակումբը մտադիր է ուժեղացնել այն։ Իր խաղով չի փայլում Կոլաշինացը, իսկ Սական դեռ անփորձ է և ակումբին պետք է մեկը, ով կփակի այդ եզրը։ Պաշտպանության սխալներից «Արսենալը» բազում անգամներ պարտվել և միավորներ է կորցրել, որի արդյունքում այժմ 9-րդ տեղում է։

Տալյաֆիկոն «Այաքսի» կազմում է հանդես գալիս 2018թ․-ից։ 2019/20 մրցաշրջանում Նիկոլաս Տալյաֆիկոն անցկացրել է 24 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments