«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, ով այս պահին հանդես է գալիս «Բավարիայում» կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստին ուզում է գնել Լոնդոնի «Չելսին», ով փորձում է ուժեղացնել կազմը և Կոուտինյոն իրենց կարծիքով իդեալական տարբերակ կլինի։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնյան ակումբում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոուտինյոի տրանսֆերը «Բավարիան» չի գնի 120 մլն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Կոուտինյոն Բունդեսլիգայում մասնակցել է 22 հանդիպման, իր անվան դիմաց գրանցելով 8 գոլ և 6 գոլային փոխանցում։

Facebook Comments