«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դիտարկվում է «Նյուքասլը» գլխավորելու գլխավոր թեկնածուն։

Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Նյուքասլը» բանակցություններ է վարել Մաուրիսիո Պոչետինոյի հետ։ Արգենտինացի մարզիչին ուզում են ակումբի ղեկին տեսնել Սաուդյան Արաբիայի գործարարները, ովքեր պետք է գնեն անգլիական ակումբը մոտ օրերս։

Պոչետինոն հայտարարել է, որ արդեն պատրաստ է վերադառնալ աշխատանքի։ Նա ցանկանում է մնալ Լոնդոնում, բայց չի բացառել այլ առաջնության ակումբներից եթե առաջարկ ստանա կարող է ընդունել։

Հիշեցնենք, որ Պոչետինոն հեռացվել էր «Տոտենհեմից» անցած տարվա նոյեմբերին։

Այս պահին ԱՊԼ-ում «Նյուքասլը» զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Facebook Comments