Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է հասել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ, ում իրավունքները պատկանում են «Ինտերին»։

Ինչպես հայտնում է «Cadena Cope»-ն, տեղափոխությունը պետք է կայանա ամառային տրանսֆերային պատուհանի ընաթացքում։ «Ինտերը» պատրաստ է Լաուտարոյին բաց թողնել միայն, եթե «Բարսելոնան» վճարի 111մլն եվրո, որը Լաուտարոյի հրաժարագինն է։ Չնայած դրան «Բարսելոնան» ցանկանում է գինը իջեցնել իր խաղացողներին ներգրավելով գործարքի մեջ։ Գործարքի մեջ կարող են ներառվել՝ Ռակիտիչը, Վիդալը, Սեմեդուն, կամ Ումտիտին։

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի Լաուտարոյի միջոցով ուժեղացնել հարձակման գիծը։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել իր կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ա Սերիայի այս մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը անցկացրել է 22 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments