Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը արդեն իր մարզչական շտաբն է հավաքում, ովքեր իր հետ կաշխատեն «Միլանում», հաղորդում Է «La Gazzetta dello Sport»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռանգնիկը, այնուամենայնիվ, կհամատեղի իտալական թիմի տեխնիկական տնօրենի և գլխավոր մարզիչի պաշտոնները: 61-ամյա գերմանացի մասնագետը հույս ունի, որ «Միլանում» իր օգնականները կլինեն Արյեդո Բրայդան և իտալական թիմի նախկին պաշտպան Դանիելե Բոներան: Նշվում է, որ Ռանգնիկը նախատեսում է 8 հոգուց բաղկացած շտաբ ձևավորել։

Բրայդան «Միլանի» մարզական տնօրենն էր 1986-2013թթ., իսկ հետո աշխատել է «Բարսելոնայում»։ Բոներան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2019 թվականին։ Այժմ 38-ամյա նախկին ֆուտբոլիստն աշխատում է Ստեֆանո Պիոլիի մարզչական շտաբում։

Ռալֆ Ռանգնիկը ամենայն հավանականությամբ ամռանը կգլխավորի «Միլանը»։ Նա շուտով հանդիպում պետք է ունենա «Էլլիոտի» և ակումբի գլխավոր տնօրեն՝ Իվան Գազիդիս հետ, որպեսզի քննարկեն իր «Միլանը» գլխավորելու հարցը։

Facebook Comments