Այսօր վերսկսվեց Հայաստանի առաջնությունը և կայացավ 18-րդ տուրի առաջին հանդիպումները:

Նախ Գյումրիի մայրաքաղաքային մարզադաշտում իրար հետ մրցեցին «Շիրակը» և «Լոռին»: Բավականին հետաքրքիր և հարձակվողական ֆուտբոլի ականատես եղանք: Մարզային դերբիում ի վերջո հաղթեց «Լոռին» 1:2 հաշվով: «Լոռին» էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը և այժմ երկրորդ հորիզոնականում է այս հաղթանակի շնորհիվ: Գոլերը հեղինակեցին` Ավգուստո Մազյերո (Ինքնագոլ), Արման Մկրտչյան և Մորի Կոնե: «Շիրակը» չվաստակելով ոչ մի միավոր այժմ 4-5-րդ տեղերն է կիսում «Արարատի» հետ:

Հաջորդ հանդիպում էլ ավելի թեժ էր իրար հետ էին մրցում անցած տարվա չեմպիոնական հավակնորդները` «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»: Արդյունքում Վարդան Մինասյանի տղաները 3:0 հաշվով ջախջախեցին ձախողած և առանց մոտիվացիայի ֆուտբոլ խաղացող «Փյունիկին»: Հայկական երբեմնի ամենատիտղոսակիր թիմը չկարողացավ պայքար տալ և մեծ հաշվով պարտվեց գործող չեմպիոնին: Չնայած, որ այս խաղը ենթադրվում էի դիտարժան լինել, բայց չարդարացրեց սպասելիքները: «Արարատ-Արմենիան» խփեց արագ երեք գոլ և դեռևս առաջին խաղակեսում վճռեց հանդիպման ելքը: Երկու անգամ աչքի ընկավ թիմի նորեկներից Օտուբանջյոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ՝ Սանոգոն։ Այսպիսով գործող չեմպիոնը վաստակելով ևս 3միավոր սլանում է դեպի առաջ:

«Արարատ-Արմենիան» 36միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկը» 23 միավորով 7-րդ տեղում է:

Facebook Comments