«Բարսելոնան» մտադիր է հրաժեշտ տալ հարձակվող Ուսման Դեմբելեին։ Ֆրանսիացին չի արդարացրել իր տրանսֆերի սպասումները, և կատալոնական ակումբն այլեւս չի ցանկանում նրան վճարել հսկայական աշխատավարձ։ Բացի այդ, «կապտանռնագույնները» վշտացած են այն փաստից, որ Դեմբելեն հաճախ է վնասվածքներ ստանում։

Իսպանական «Sport» թերթի տեղեկություններով, որին հղում է անում «Daily Mail»-ը, «Բարսելոնան» պատրաստ է Դեմբելեին վաճառել ընդամենը 37 միլիոն ֆունտով (մոտ 41 միլիոն եվրո): Ուսմանի պոտենցիալ գնորդը համարվում է «ՊՍԺ»-ն, չնայած առաջարկներ կան նաև անգլիական ակումբներից։

2019/20 մրցաշրջանում Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 9 խաղերում խփել է 1 գոլ:

Facebook Comments