«Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանողլուն խոսել է ակումբի նախկին մարզիչ Ջենարո Գատուզոյի մասին:

«Գատուզոն անկեղծ և հաղթող մարզիչ է, բայց ոչ ագրեսիվ կամ չար է, ինչպիսին այն ներկայացնում են մարդիկ: Նա կրքոտություն ունի: Նա հիանալի մոտիվատոր է : Նա ինձ աջակցում էր նույնիսկ ամենաբարդ պահերին։ Ռինոն մարզիչներից մեկն է, ում հետ ես բոլորից լավ եմ աշխատել։ Մենք շարունակում ենք շփվել նրա հետ:

Մարզումների ժամանակ նա միշտ մեզ ստիպել է 100%-ով մարզվել և կենտրոնանալ միայն այն բանի վրա, թե ինչ պետք է անենք խաղադաշտում։ Այնպես որ, եթե նա տեսավ, որ մենք վատ ենք կենտրոնացած, նա կհեռացնի մեզ դուրս դաշտից:

Ինձ դուր էր գալիս, որ Գատուզոն բոլոր խաղացողներին հավասար էր համարում, Նա բացառություններ չուներ։ Նա կարողանում է երկխոսություն վարել խաղացողների հետ և դեմ առ դեմ խոսել նրանց հետ»,-ասել է Հական Չալհանողլուն:

Գատուզոն 2017-ի նոյեմբերին գլխավորել է «Միլանը» և 2018/19 մրցաշրջանի վերջում հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Facebook Comments