Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բավարիան» և «Այնտրախտը» գոլային հրավառություն կազմակերպեցին(5:2): Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի հերթական հաղթանակի մասին, և նաև խոսեց «Բորուսիա Դորտմունդի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«Ես շատ գոհ եմ առաջին խաղակեսից, մենք տիրում էինք առավելությանը։ Հատկապես ինձ դուր եկավ Դավիդ Ալաբան թե ինչպես խաղաց կենտրոնական պաշտպանի դիրքում, կազմակերպեց պաշտպանությունը՝ բարձր մակարդակի վրա հանդիպում անցկացրեց ։ Ինչպես նաև ուզում եմ նշել Թոմաս Մյուլերին, ով շատ լավ օգտագործեց ազատ տարածությունները, նա մասնակցեց մի քանի գոլային պահերին։

Առաջին խաղակեսը անցավ այնպես, ինչպես մենք ցանկանում էինք։ Երկրորդ խաղակեսում մենք մտանք և միանգամից հաշիվը դարձրեցինք 3:0: Հնարավոր է, հետո մենք մտածեցինք, որ ամեն ինչ որոշված է, և կենտրոնացվածությունը թուլացրեցինք։ Մենք ոչ այդքան լավ խաղ ցուցադրեցինք առանց գնդակով։ «Այնտրախտը» շատ լավ է օգտագործում տուգանային խաղարկումները, և մենք դա գիտեինք։

Մենք պետք է հետևություններ անենք։ Երեքշաբթի օրը մենք կարծում ենք, որ գեղեցիկ խաղ կլինի։ Անկախ արդյունքից այն չի լինի որոշիչ։ Մենք հավասար առաջնություն ունենք, բոլոր թիմերը ցույց են տալիս հիանալի ֆուտբոլ»,- ասել է Ֆլիկը։

Հիշեցնենք, որ «Բավարիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 61 միավոր։

«Բորուսիա Դորտմունդ»- «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին, Երևանի ժամանակով 20:30-ին։

Facebook Comments