«Չելսին» միացել է Մաուրո Իկարդիի համար մղվով պայքարին, ում լոնդոնյան ակումբը կփորձի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է «Football Italia»-ն։

Լոնդոնյան ակումբը օգտվել է այն առիթից, որ «ՊՍԺ»-ն չի կարողանում համաձայնության գալ «Ինտերի» հետ՝ Իկարդիի տրանսֆերի շուրջ։ «ՊՍԺ»-ն Իկարդիի համար առաջարկել է 50 մլն եվրո + բոնուսներ, բայց մերժում է ստացել։ Իկարդիի տրանսֆերը գնահատվում է մոտ 70 մլն եվրո։

«Չելսին» կվաճառի Միշի Բատշուայիին և կփորձի նոր Թոփ մակարդակի հարձակվող գնել, ով զգալիորեն կուժեղացնի թիմի կազմը։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում 27-ամյա Իկարդին 20 խաղում խփել է 12 գոլ։

Facebook Comments