Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 18-րդ տուրում այսօր կայացավ «Ալաշկերտ»-«Նոա» հանդիպումը։ Անչափ լարված և հետաքրքիր հանդիպման ականատես եղանք, որտեղ ամեն ինչ որոշվեց մեկ խփված գնդակը, որը իր անվան դիմաց գրանցեց Մաքսիմ Մայրովիչը, իսկ «Նոան» 0:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։

Հանդիպումը երկակի տպավորություն թողեց։ Մեկ գրոհում և ճնշում էր գործադրում «Նոան», իսկ հետո «Ալաշկերտն» էր անցնում գրոհի։ Հանդիպման սկզբնամասը ոչ այդքան հետաքրքիր էր։ «Ալաշկերտը» ամբողջ թմով նահանջել էր և ավտոբուսային հնարք էր փորձում կիրառել, իսկ «Նոան» փորձում էր հաղթահարել տան տերերի պատնեշը և գրավել դարպասը, բայց դա այդքան էլ հեշտ չէր։ Երկու թիմերը բազում վտանգավոր պահեր ստեղծեցին և մոտ էին հաշիվը բացելուն, բայց «Նոան» ավելի սուր էր գրոհում և ավելի մոտ էր գոլ խփելուն, բայց իրենց տեղում էին «Ալաշկերտի» պաշտպանները մասնավորապես՝ Բառանովը և Հայկ Իշխանյանը։ Չանչարևիչը մի քանի անգամ լրջորեն մտավ խաղի մեջ, բայց առաջին խաղակեսում այդպես էլ հաշիվը չբացվեց։

Երկրորդ խաղակեսում արագ և էլ ավելի հետաքրքիր ֆուտբոլ էր։ Վիճահարույց պահեր եղան խաղի ընթացքում։ Նախ կարմիր քարտ կարող էր ստանալ «Լոռիի» ֆուտբոլիստը, բայց մրցավարը համառ էր և միայն դեղին քարտով պատժեց։ Այնուհետև 11մ․ հարվածի տեղը տուգանային նշանակեց մրցավարը, որը արագ խաղարկեցին և Հենրիկ Նալբանդյանը չսուլեց, կասկածելի դրվագներ եղան, որոնց ուշադրություն չդարձրեց մրցավարը։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը ճակատագրական սխալ թույլ տվեց դաշտից հանելով՝ Հայկ Իշխանյանին, որը չէր կարող չազդեց պաշտպանության վրա։ Մաքսիմ Մայրովիչը ֆանտաստիկ փոխանցում ստանալով իր խաղընկերոջից ներխուժեց տուգանային հրապարակ և ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ սուր անկյունից գրավելով Չանչարևիչի պաշտպանած դարպասը։

Այս տարվա բացահայտում դարձած «Նոան» պայքարելով մինչև վերջ, վերջապես խփեց այն միակ և հաղթական գոլը, որը պարգևեց թիմին հաղթանակ։

Ճիշտ է «Ալաշկերտը» վերջնամասում փորձեց ճնշում գործադրել, բայց բանը բանից արդեն անցել էր։ Ընդհամենը մեկ վտանգավոր պահ կարողացավ ստեղծել «Ալաշկերտը»։ Վալերո Վիմերչատին մրցակցի հարվածից հետո կատարեց փառահեղ փրկություն, որը փաստեց՝ այսօր հաղթելու է «Նոան»։

«Ալաշկերտը» կրեց իր առաջին պարտությունը սկսած հոկտեմբերից։ Արմեն Ադամյանի տղաները առաջնությունում երկար ժամանակ չունեին պարտություն և վստահորեն ընդհանում էին երկրորդ հորիզոնականով։

Այպիսով այս հաղթանակից հետո «Նոան» բարձրանում է 4-րդ հորիզոնական, իսկ «Ալաշկերտը» նահանջել է 3-րդ հորիզոնական։

Facebook Comments