Թուրինի «Յուվենտուսն» ամռանը պատրաստ է վաճառել արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուայինին, հաղորդում է «TuttoJuve»-ն։
Սակայն «Յուվենտուսն» արգենտինացուն բաց չի թողնի մրցաշրջանի ավարտից հետո 18 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց: Հիգուայինի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։ Հիգուայինի համար նաև կարող են պայքարել Անգլիական «Նյուքասլը» և «Վուլվերհեմպտոնը»։
Հիգուաինը բազմիցս ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռիվեր Փլեյթում»։
Հիգուաինը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից, Նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
Անցած մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Միլանում» և «Չելսիում»։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել է 4 արդյունավետ փոխանցում։