«Մայնցը» իր թվիթերյան էջում հումորով է արձագանքել «Լայպցիգից» կրած պարտությանը(0:5):

Տիմո Վերները հետ-տրիկի հեղինակ է դարձել «Մայնցի» դեմ խաղում։ Դրանից հետո «Մայնցը» անդրադարձել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։

«Կլոպ, դու վերջապես կարո՞ղ ես նրան տանել քո թիմ»,- ասել է «Մայնցը» ակումբի թվիթերյան էջի միջոցով։ «Մայնցը» պատասխանելով իր գրառմանը նշել է, որ ակումբը պետք է ատի Վերներին, ով մեկ մրցաշրջանում երկու անգամ հետ-տրիկի հեղինակ է դարձել իրենց դարպասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է Վերների ծառայություններով։

Կլոպը իր ֆուտբոլիստի գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է «Մայնցում», այնուհետև գլխավորել է ակումբը՝ 2001-2008թ․-ին։

Facebook Comments