Իտալական «Միլանը» դիտարկում է գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին ձեռք բերելու տարբերակը, ում պայմանագիրը «Բորուսիա Դորտմունդի» հետ այս ամռանը սպառվում է և ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա գերմանական ակումբից։

«Calciomercato»-ն հայտնում է, որ Իտալական ակումբը պատրաստ է գնել 27-ամյա ֆուտբոլիստին, եթե նա համաձայնվի աշխատավարձի նվազեցման գնալ։ «Բորուսիա Դորտմունդում» Մարիոն վաստակում է 8մլն եվրո, իսկ «Միլանը» կարող է նրան տարեկան վճարել 2,5-3մլն եվրո։

Այս մրցաշրջանում Գյոտցեն անցկացրել է 14 հանդիպում Բունդեսլիգայում, որոնցում աչքի է ընկել 3խփած գնդակով։

Facebook Comments