Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 18-րդ տուրի շրջանակներում այսօր կայացավ վերջին հանդիպումը: Իրար հետ մրցեցին «Արարատը» և «Ուրարտուն»: Հանդիպումը ավարտվեց 1:0 հաշվով օգուտ՝ «Արարատի»:

Հանդիպումը ոչ այդքան հետաքրքրաշարժ էր, բայց մեծ պայքարով լեցուն էր, երկու թիմերն էլ մեծ ցանկություն ունեին հաղթելու, բայց «Արարատը» ավելի վճռական գտնվեց և ի վերջո հաղթեց նվազագույն հաշվով:

Գեղեցիկ գրոհ ձեռնարկեց «Արարատը», որի հանգուցալուծումը եղավ Դավիդ Խուրշիձեի դիպուկ հարվածը, որն Արսեն Բեգլարյանը չկարողացավ չեզոքացնել:

Հանդիպման վերջնամասում միայն դիտեցինք վտանգավոր պահերով լեցուն ֆուտբոլ «Արարատը» փորձում էր դարպասը անառիկ պահել և երկրորդ գնդակը խփել՝ սպանելով հանդիպման ինտրիգը, բայց կարողացավ միայն պահպանել հանդիպման հաղթական հաշիվը։ Իսկ «Ուրարտուն» որքան ջանաց հավասարեցնել հանդիպման հաշիվը և գեթ մեկ միավոր վերցնել այս հանդիպումից, չկարողացավ և հեռացավ ձեռնունայն։

Սա «Արարատի» առաջին հաղթանակն էր Բարձրագուկն խմբում անցած տարվա հոկտեմբերից ի վեր, որտեղ նրանք ջախջախեցին «Փյունիկին»(4:2):

Այսպիսով «Արարատը» վաստակեց 31 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Իսկ «Ուրարտուն» շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում:

Ավարտվեց առաջին շրջափուլը, ձեզ ենք ներկայացնում մրցաշարային աղյուսակը՝ 18-րդ տուրի բոլոր հանդիպումներից հետո։

Նաև հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Գանձասար-Կապանը» վաստակեց 3 միավոր, քանի որ «Երևանի» հետ պետք է մրցեր, իսկ առաջնության գարնանային հատվածում պարզ դարձավ, որ նրանք չեն մասնակցի առաջնությանը և լուծերվելու են։ Այդ պատճառով տեխնիկական պարտություն և երեք միավոր վաստակեց «Գանձասար-Կապանը»։

Facebook Comments