«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հիշել է, որ լուրերն իրեն կապել են «Ռեալի» հետ դեռ «Էսպանյոլում» աշխատելու տարիներին:

«Կարծում էի, որ Մոուրինյոին կփոխարինեմ «Ռեալում»: Ես ասեցի նրան «Գուցե մի օր ես կարողանամ զբաղեցնել քո տեղը»: Բայց տեսեք, թե ինչպես կյանքը դասավորվեց։ Նա զբաղեցրեց իմ տեղը «Տոտենհեմում», անհավանական է չէ՞։

Ինչպե՞ս ենք ծանոթացել Մոուրինյոի հետ: Դա կարմիր գինու լավ շիշ էր և «Ռեալի» երկու մարզաշապիկ, որոնք նվիրել եմ իմ երեխաներին։ Այդ ժամանակից ի վեր մենք լավ հարաբերություններ ունենք։ Երջանիկ եմ, որ նա ինձ փոխարինեց «Տոտենհեմում»։ Նա, հավանաբար, շնորհակալ է այն բանի համար, որ ակումբը կառուցել ենք նրա համար», – պատմել է Պոչետինոն «The Guardian»-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ Պոչետինոն անցած տարվա նոյեմբերին հեռացվեց «Տոտենհեմից», իսկ նրան փոխարինեց Ժոզե Մոուրինյոն, ով մինչ այժմ գլխավորում է ակումբը։

Facebook Comments