Բունդեսլիգան շարունակվում է, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր միանգամից 4 հանդիպում է տեղի ունենալու Գերմանիայի առաջնությունում։

Անկասկած տուրի կենտրոնական հանդիպումը լինելու «Բորուսիա Դորտմունդ»- «Բավարիա» հանդիպումը, որտեղ երկու չեմպիոնական հավանակնորդներ իրար հետ կբախվեն և կպարգևեն մեզ իսկական ֆուտբոլային շոու։

Այս երկու գիգանտների պայքարը միշտ էլ հետաքրքիր է եղել, թերևս վերջին տարիներին միայն այս երկու ակումբներն են լուրջ պայքար մղում չեմպիոնության համար, բայց այս տարի լռիվ պատկերը այլ է, չնայած կարծում եմ, որ ամենագլխավոր պայքարը հենց նրանց միջև է, իսկ մնացած թիմերը պետք է պայքարեն ավելի ցածր տեղերի համար, որովհետև այս երկու թիմերը կարգով բոլորից բարձր են։ «Բորուսիա Դորտմունդը» և «Բավարիան» հաղթելով իրենց ճանապարհին կանգնած թիմերին, վստահ և հաստատուն քայլերով շարժվում են առաջ, բայց այստեղ հարցը այն է, թե վերջապես ո՞վ կտիրանա չեմպիոնական տիտղոսին, նորից «Բավարիա՞ն», թե՞ «Բորուսիա Դորտմունդը» կհաղթի և վերջապես վերջ կդրվի Մյունխենյան ակումբի գերիշխանությանը։

Այս երկու ակումբները պայքարը շատ սկզբունքային և կարևոր նշանակություն ունի։ Երկուսն էլ ցուցադրում են ագրեսիվ, հարձակվողական և գրագետ ֆուտբոլ, որն իր արդյունքները տալիս է։ Եվ Ֆավրը և Ֆլիկը հիանալի թիմ են ստեղծել, ովքեր պատրաստ են մարտնչել ցանկացած թիմի դեմ և հաղթել։

Այս հանդիպմանը ընդգծված ֆավորիտ ասել դժվար կլինի։ Առանց հանդիսատեսի է կայանալու ֆուտբոլը, որը նժարին հավասարեցնում է ուժերը, երկուսը ցույց են տալիս համոզիչ և արդյունավետ ֆուտբոլ։ Այս խաղը մեծ ռիսկ է պարունակում իր մեջ։ «Բավարիան» եթե հաղթի կտրուկ կպոկվի բոլորից և որոշ չափով առավելություն կստանա, իսկ եթե «Բորուսիան» հաղթի, ապա ընդհուպ կմոտենա Մյունխենյան ակումբին և Գերմանիայում չեմպիոնական պայքարը էլ ավելի կսրվի, չի բացառվում, որ լինի ոչ ոքի, բայց դա ավելի շատ մրցակիցներին շանս կտա ավելի մոտենալու այս երկու թիմերին։ Սխալ կլինի ասելը թե այս խաղը ինչ-որ բան կորոշի չեմպիոնական պայքարում, դեռևս լիքը տուրեր կան և կարող է ամեն ինչ գլխիվայր շրջվել՝ անկախ այս հանդիպման արդյունքից, բայց որ անչափ թեժ և դրամատիկ խաղ է սպասվում, դրանում անգամ կասկած չկա։

«Բայեր»- «Վոլֆսբուրգ»

Մինչ կարանտինի մեկնարկը «Բայերը» հայտնվել էր Չեմպիոնների լիգայի գոտու համար պայքարի մեջ, իսկ այժմ Բոշայի թիմն այնքան լուրջ տպավորություն է թողնում, որ նրանց տեսականորեն կարելի է համարել չեմպիոնության հավակնորդների ցանկի մեջ:Այնուամենայնիվ, «Բայերի» համար նախնական խնդիրը պետք է համարել թոփ-4-ում տեղի պահպանումը, և դրա համար անհրաժեշտ է շարունակել հաղթել:

«Բայերը» ցուցադրում է շատ ռոմանտիկ, գրավիչ և հարձակվողական ֆուտբոլ և իհարկե արդյունքը իրեն սպասեցնել չի տալիս, այժմ նրանք լավագույն քառյակում են։ Այս թիմը ունի ամեն ինչ, որպեսզի պայքարի Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար և իր խաղով միանշանակ արժանի է։

Նախորդ տուրում, «Բայերի» մրցակիցը լուրջ թիմ էր։ «Վոլֆսբուրգը» թեև ավելի վաղ պարտվեց «Բորուսիա Դորտմունդին», սակայն պահպանեց աղյուսակի վեցերորդ տեղը, այնպես որ թիմի մոտիվացիան բավարար է: Բայց կա մի բաղադրիչ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ նրանց մոտ կաղում է հարձակումը, և վնասվածք ունեցողներով ֆուտբոլիստներ կան։

«Այնտրախտ»- «Ֆրայբուրգ»

Անկեղծ ասած, ընթացիկ մրցաշրջանում «Այնտրախտը» կարող է արձանագրել իրեն որպես ձախողված։ «Արծիվները» այս մրցաշրջանում հիասթափեցնում են իրենց ցուցադրած խաղով։ Նրանք հետ էին մնում նույնիսկ եվրագավաթային 6-րդ տեղի համար պայքարից։ «Այնտրախտի» ուղին անհաջող է ընթանում նաև առաջնության վերսկսումից հետո, քանի որ թիմը պարտվեց առաջին երկու հանդիպումներում։ Այժմ «Այնտրախտը» վերջին 3 հանդիպումներում պարտվել է և շատ ծանր իրավիճակում է։ Թիմը մոտ է վտանգավոր գոտուն։

«Ֆրայբուրգի» առջև դրված խնդիրներն ավելի հետաքրքիր են։ Այս թիմին, թերևս կարելի է համարել «Վոլֆսբուրգի» գլխավոր մրցակիցը թոփ-6-ի համար պայքարում, սակայն Շտրայխի թիմը շարունակում է չափազանց անկայուն լինել, ուստի նրանց ելույթը կանխատեսելը բավականին դժվար է։

«Վերդեր»- «Բորուսիա Մյունխենգլադբախ»

Երկու թիմ, որոնց նպատակները և մոտիվացիան լռիվ տարբեր է։ «Վերդերը» պայքարում է Բունդեսլիգայում մնալու համար, իսկ «Բորուսիա Մյունխենգլադբախը» ավելի բարձր տեղերի համար։

Կարելի է ասել թունելում լույսը երևում է։ «Վերդերը» վերջապես հաղթեց և մի փոքր բարելավեց իր դիրքը, բայց դեռ շարունակում է մնալ վտանգավոր գոտում և պայքարում է, որ դուրս գա անդունդից, որի մեջ խրվել է և անկասկած այս մրցաշրջանը պատմության վատագույն մրցաշրջաններից մեկն է ակումբի համար։

«Բորուսիա Մյունխենգլադբախը» ընդհակառակը պայքարում է ՉԼ դիրքը իր պահպանելու համար, ինչու ոչ նաև մեծ ցանկության դեպքում կարող է խառնել առաջատարների խաղաքարտերը։ «Բորուսիա Մյունխենգլադբախը» հիանալի մրցաշրջան է անցկացնում և զարմանալի չէ, որ պահ կար, երբ նրանք գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, չնայած դա պահպանելով չհաջողվեց և նահանջեց թիմը։ Անցած տուրում էլ պարտվելով սկզբունքային մրցակիցներից «Բայերին» էլ ավելի նահանջեցին և այժմմ Չլ գոտում չեն, բայց անկասկած պայքար են տալու մինչև վերջ՝ Չեմպիոնների Լիգայում հայտնվելու համար։

Facebook Comments