Իտալացի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրի, ով հայտնի է «Միլանում» և «Յուվենտուսում» աշխատելու տարիներին, պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի և առաջարկների համար բաց է, հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա իտալացի մասնագետը մտադիր է կարիերան շարունակել Ա Սերիայում և պատրաստ է առաջարկները քննարկել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեգրիի ծառայություններով հետաքրքված էր «Նյուքասլը» և «ՊՍԺ»-ն։

Հիշեցնենք, որ Ալեգրին գլխավորել էր «Յուվենտուսը» 2014-2019թ․-ին։ Անցած տարվա ամռանը Ալեգրին հեռացել էր և նրան փոխարինել էր իտալացի մեկ այլ մասնագետ՝ Մաուրիցիո Սարրին։

Facebook Comments