«Ջենոան» Տիագո Մոտտային նշանակեց գլխավոր մարզիչ, նա խոստովանեց, որ իր մեջ ուժ է զգում թիմին դուրս բերել վտանգավոր գոտուց:

Ինձ համար այստեղ վերադառնալը մեծ շանս և պատիվ է։ Իրավիճակը բարդ է, բայց մենք կհաղթահարենք։ «Ջենոայի» մարզաշապիկը պետք է կրել ամեն օր։

Ես շատ գաղափարներ ունեմ, այդ թվում ՝ տակտիկական, բայց ամենակարևորը ՝ անձնազոհությունն է։ Ես նայեցի խաղացողների աչքերին և տեսա հավատ փրկության համար։ 2008 թվականին «Ջենոան» փոխեց իմ կյանքը։ Այժմ ես ուզում եմ տալ իմ պարտքը և փրկել թիմին առաջնությունում իր տեղը պահպանելու համար»,- «Sky Sports» -ին տված հարցազրույցում ասել է 37-ամյա մարզիչը:

Նշենք, որ 8 տուրից հետո «Ջենոան» զբաղեցնում է Իտալիայի առաջնության 19-րդ՝ նախավերջին տեղը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here