Վնասվածքը, որը ստացել է Զլատան Իբրահիմովիչը մարզման ժամաակ լուրջ չէ, որքան սպասվում էր, հայտնում է «Միլանի» պաշտոնական կայքը։

Այն բանից հետո, երբ Իբրահիմովիչը մարզման ժամանակ հարվածեց գնդակին, նա ընկավ խոտածածկին և իր աջ ոտքը բռնեց ցավից։ Նա հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզա է դարձել, որ շվեդ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ընդհամենը ստացել։

Վերականգնման համար պահանջվում է մոտ մեկ ամիս։ Ավելի վաղ հայտնում էին, որ կարող է Իբրահիմովիչը այլևս խաղադաշտ դուրս չգալ, նույնիսկ կարող էր ավարտել իր ֆուտբոլիստի կարիերան։ 10 օրից Իբրան կանցնի ևս մեկ բուժզննում։

38-ամյա շվեդ ֆուտբոլիստը այս հունվարին էր տեղափոխվել «Միլան»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նա անցկացրել է 10 հանդիպում և խփել է 4 գոլ։

Facebook Comments