Գերմանիայի առաջնություն 28-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ «Բորուսիա Դորտմունդը» մրցեց առաջատար Մյունխենի «Բավարիայի» հետ և պարտվեց նվազագույն հաշվով(0:1):

Բավականին հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ։ Երկու թիմերն էլ փորձեցին լավ հանդիպում ցույց տալ, երկուսն էլ հարձակվողական ֆուտբոլ էին թելադրում, բայց վերջնարդյունքը փաստեց, որ այսօր հաղթելու է «Բավարիան»։ «Բավարիան» շատ գրագետ հանդիպում անցկացրեց և հարձակման գծում և պաշտպանությունում, Հոլլանդին թույլ չտվեցին իր ֆուտբոլը ցույց տալ։ «Բավարիան» շատ խիտ էր գործում պաշտպանությունում, որը էլ ավելի էր բարդացնում «Դորտմունդի Բորուսիայի» գործը։ «Բորուսիան» չտպավորեց իր խաղով, նրանք այն խաղը չէին խաղում, որը ցուցադրեցին վերջին երկու խաղում, ինչ-որ բան այնպես չընդացավ Ֆավրի թիմի համար։ Դրվագներով ինչ-որ բան ստացվում էր, բայց այն խաղը չէր, որը սովոր ենք տեսնել, միգուցե մրցակցի կարգը իրենը ասեց։ «Բորուսիայի» պաշտպանությունում ճեղքերը շատ կային և դրանից չէր կարող չօգտվել «Բավարիան»։ Հերթական գրոհի ժամանակ Կիմիխի ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ գնդակը կապելով Բյուրկիի վրայով, վերջինս չկարողացավ գնդակը ինչպես հարկն է հեռացնել և այդ մի գոլի շնորհիվ «Բավարիան» հաղթեց իր վաղեմի հակառակորդ «Բորուսիա Դորտմունդին»։

Անկասկած երկու իրար արժանի թիմեր էին այսօր մրցում իար հետ, բայց եղավ այն ինչ եղավ։ «Բավարիան» այսօր ավելի վտանգավոր էր, ավելի վճռական և գրագետ ֆուտբոլ էր թելադրում, որն իր պտուղները տվեց։ Երեք միավոր և «Բավարիան» որոշակի առավելություն է ստանում և առաջնության հաղթանակի համար լուրջ հայտ է ներկայացնում։

Ֆլիկի տղաները այս հաղթանակից հետո վաստակելով 64 միավոր առաջ են պոկվում մյուս թիմերից։ Իսկ «Բորուսիա Դորտմունդը» չվաստակելով ոչ մի միավոր շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում և շանս է տալիս մյուս թիմերին հետապնդել իրեն։

Facebook Comments