Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում իրար հետ մրցեցին մրցաշարային աղյուսակի երկու առաջատարները`«Բորուսիա Դորտմունդը» և Մյունխենի «Բավարիան»։ Արդյունքում «Բավարիան» նվազագույն հաշվով հաղթեց «Բորուսիային»(0:1):

Այս հանդիպում «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերի համար ոչ միայն սկզբունքային էր մարզական տեսանկյունից, այլև հոբելյանական։

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը 34-ամյա գերմանացուն ընդգրկել էր մեկնարկային կազմում, ինչի շնորհիվ նա 400-րդ հանդիպումը անցկացրեց Բունդեսլիգայում։

Հետաքրքիր է, որ Նոյերը միայն երրորդ գործող ֆուտբոլիստն է, որին հաջողվել է այդպիսի նվաճման հասնել։ Գերմանիայի առաջնությունում ավելի շատ հանդիպումներ են անցկացրել Կլաուդիո Պիսարոն(487)և Քրիստիան Գենտները (402):

Facebook Comments