«Յուվենտուսը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու մտքից, այս մասին հայտնում է «Corriere dello Sport»-ը։
Թուրինյան ակումբի ղեկավարությունը պլանավորում էր ձեռք բերել Պոգբային ամռանը, բայց կարծում է այս տրանսֆերը անհավանական է ներկա իրավիճակում։ «Ծեր Սինյորան» այժմ այլ ֆուտբոլիստներին է դիտարկում, որպես կազմի ուժեղացման համար։
Պոգբայի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ․-ը։
Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 8 հանդիպում և աչքի է ընկել 2 գոլային փոխանցումներով։
Facebook Comments