«Հադերսֆիլդ Թաուն»-ի սեփականատեր Ֆիլ Հոջկինսոնը պատմել է, որ Անգլիայի ակումբներին որևէ եկամուտ չստանալու վտանգ է սպառնում, ինչը կարող է մեծապես ազդել լիգաների ամբողջ կառուցվածքի վրա մի շարք ակումբների կորստի ռիսկի պատճառով:

«Խնդիրն այն չէ, թե մենք կավարտենք այս մրցաշրջանը, թե ոչ, այլ այն, թե ինչ տեղի կունենա դրանից հետո։ Կան ակումբներ, որոնց մասին ես գիտեմ, որոնք դեռ կենդանի են միայն այն պատճառով, որ ձգձգում են աշխատավարձերը և պարտատերերի վճարումները։ Ինչ-որ պահի նրանք պետք է վճարեն։

Կա բացարձակապես իրական հավանականություն, որ եթե ֆուտբոլում հիմա ինչ-որ բան չձեռնարկվի, որպեսզի բոլոր ակումբները կարողանան վճարել իրենց հաշիվները և հասնեն այն մակարդակին, երբ եկամուտը վերականգնվի, դուք կտեսնեք, որ 50 կամ 60 ակումբները կդադարեն գոյություն ունենալ։ Ես անկեղծորեն խոսում եմ այդ մասին։

Յուրաքանչյուր ակումբ 150-ից 200 հազար ֆունտ ստերլինգ կվճարի թեստավորման համար, որպեսզի հասնի մրցաշրջանի ավարտին, բայց հետո ի՞նչ կլինի: Կառավարությունը մեզ հայտարարել է, որ զանգվածային միջոցառումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ պատվաստանյութը չի հայտնվել, և դա, ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2021 թվականին: Դա նշանակում է, որ ֆուտբոլային ակումբները կկորցնեն իրենց եկամտի զգալի մասը ։

Նորմալ եկամուտի դեպքում մենք ակնկալում ենք կորցնել 7եվրոյից-10 մլն Եվրո։ Հեռուստատեսությունից 10 եվրոյից մինչև 30 մլն եվրո: Այսպիսով, ինչ է ձեռնարկվելու ակումբների կյանքը ապահովելու համար: Բոլորը խուսափում են այդ հարցի քննարկումից։ Հաջորդ 3, 6 կամ 12 ամիսների ընթացքում ակումբները ոչ մի եկամուտ չեն ունենա», — Հոջկինսոնի խոսքը մեջբերում Է BBC-ն ։

Facebook Comments