Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է ակումբի երկրպագուների մասին, ովքեր իրեն սուլում են խաղի ընթացքում։

«Ամեն խաղին մենք զգում են մեծ ճնշում։ Եթե չես անցկացնում լավ հանդիպում, հայտնվում ես ուշադրության կենտրոնում։ Ինձ սուլում էին 80 հազար երկրպագուներ, երբ ես ոչ այդքան լավ էի խաղում, դա այդքան էլ լավ չէ, և դա իմ հետ առաջին անգամ չի տեղի ունենում։ Առաջին անգամ ես մտածեցի․ «Սա ի՞նչ է նշանակում»։ Վստահության վրա դա լավագույն ձևով չի ազդում։ Ինչու՞ են ինձ սուլում, դա իմ համար շատ մեծ հարց էր։ Ես ուղղակի դա չեմ հասկանում։ Եթե քո մոտ խնդիրներ են առաջանում խաղադաշտում, սպասում ես, որ երկրպագուները կաջակցեն քեզ և փորձում ես անել այնպես, որ լավ հանդիպում անցկացնես։ Բայց նրանք հակառակն են անում։ Նրանք միայն քեզ սուլում են և դու սկսում ես քեզ ավելի վատ զգալ և կորցնում ես վստահությունը։ Քո խաղամակարդակը սկսում է ընկնել և դա նրանց ավելի է հիասթափեցնում։ Սա «Ռեալի» առանձնահատկությունն է։ Այլ ակումբներում նույնպես նման բաներ են տեղի ունենում, բաց «Ռեալը» դրանով հատկապես հայտնի է», — Բեյլի խոսքերը փոխանցում է «AS»-ը։

Գարեթ Բեյլը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013թ․-ից: Այս մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments