Ֆուտզալի սուպերլիգայի 2019/20մրցաշրջանը արդեն սկսվել է և արդեն կայացել են երկու տուրեր։ Նոր մրցաշրջան, նոր անուններ։ Ինչպես և սպասվում էր Լեոն առաջնության ակնհայտ ֆավորիտն է, բայց Արարատ-Արմենիան կարող է պայքարել Լեոյի հետ չեմպիոնության համար։ Կփորձեն առաջատարների խաղաքարտերը խառնել նաև մյուս թիմերը, ինչ խոսք բավականին թեժ պայքար է խոստանում։

Վաղը տեղի կունենա երրորդ տուրի մեկ հանդիպում։ Եղվարդը տանը կհյուրընկալի Սիրիուսին։ Հանդիպումը տեղի կունենա՝ Եղվարդի մարզադահլիճում(14:00):

Երկու նոր թիմեր,միավորված մեկ նպատակի շուրջ՝ ցույց տալ արժանապատիվ խաղ, պայքարել և հաղթել, որը կստիպի իրնց անունը լսելի դարձնել։

Նշենք, որ Եղվարդը առաջին տուրում խոշոր հաշվով պարտվել էր Արարատ-Արմենիային, իսկ Սիրիրուսը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել, Լեոյի հետ հանդիպումը հետաձգվել էր, իսկ երկրրորդ տուրը բաց են թողել։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here