Հայտնի է դարձել, թե երբ կվերսկսվի Ա Սերիան, այս մասին հայտնում է «Football-Italia»-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի 26-ից Ա Սերիայի ղեկավարությունը և 20 ակումբների ներկայացուցիչները վիդիոկոնֆերանսի ժամանակ քննարկել են 2019/20 մրցաշրջանի վերսկսման հարցը։ Արդյունքում համաձայնության են հասել, որ առաջնությունը վերսկսվի հունիսի 13-ին։
Հավանական է, որ հունիսի 13-ին կացնկացվեց 25-րդ տուրից հետաձգված հանդիպումները՝ «Ատալանտա»-«Սասուոլո», «Ինտեր»- «Սամպդորիա», «Տորինո»- «Պարմա» և «Վերոնա»- «Կալյարի»։
Մնացած հանդիպումները կկայանան հունիսի 20-ից։
Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտին Ա Սերիան և գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվել էին և այժմ հնարավորություն կա վերսկսելու։
Facebook Comments