«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է եվրոպական լիգաներում առաջնությունների վերսկսման մասին:

«Անկեղծ ասած, Բունդեսլիգայի մեկնարկից ի վեր պորտուգալացիներն ու իսպանացիները հայտարարել են իրենց մրցաշարերի մեկնարկի ամսաթիվը։ Ես կարծում եմ, որ սա ամենադժվար պահն է մեզ համար, քանի որ մենք ցանկանում ենք խաղալ։ Դժվար է տեսնել, թե մյուս երկրները ինչպես են ֆուտբոլ խաղում, իսկ մենք դա չենք անում։

Գերմանացիները պրոֆեսիոնալ են վարվել, դրա համար էլ աշխարհին տալիս են այն, ինչ նրանք սիրում են, իսկ մենք՝ ոչ։ Իհարկե, մենք հարգում ենք իշխանության որոշումը և վստահում ենք նրանց և Պրեմյեր լիգային։ Մենք պարզապես պետք է սպասենք որոշմանը, երբ նրանք մեզ ասեն, որ եկել է պահը սկսելու համար, ապա մենք ուրախությամբ կանենք դա», — ասել է Մոուրինյոն «Sky Sport»-ին։

Facebook Comments