Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
«Sky Sports»-ը հայտնում է, որ «Արսենալի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը բրազիլացի պաշտպանի հետ։ Դավիդի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:
Լուիզը ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար վերադառնալ «Բենֆիկա»։
Հիշեցնենք, որ Լուիզը «Արսենալ» է տեղափոխվել անցած ամռանը «Չելսիից»:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի պաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25 հանդիպման, խփել է երկու գոլ, կատարել է մեկ գոլային փոխանցում: «Transfermarkt»-ը Դավիդ Լուիզին գնահատում է 12 միլիոն եվրո։
Facebook Comments