«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները չի տեղափոխվի «Լիվերպուլ» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «The Mirror»-ը։

Ինչպես հայտնում է «The Mirror»-ը՝ գերմանական ակումբը ուզում է ֆուտբոլիստի համար ստանալ 60մլն եվրո, բայց «Լիվերպուլը» պատրաստ չէ այդքան մեծ գումար վճարել Վերների համար։ Անգլիական ակումբը դուրս է եկել բանակցությունների սեղանից։ Մեկ տարուց ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 40մլն եվրո, և անգլիական ակումբը կարող է ավելի ցածր գնով գնել նրան։

Չնայած դա այդքան էլ իրատեսական չէ, որովհետև Վերների համար մեծ պայքար կա, եթե «Լիվերպուլը» հիմա չգնի նրան, նա կարող է հայտնվել այլ թոփ ակումբներում։ Վերների ծառայություններով հետաքրքրված են՝ «Չելսին», «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան»։ Գերմանիայի գործող չեմպիոնին Վերները արդեն մերժել է և նշել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Գերմանիայի սահմաններից դուրս։

Այս մրցաշրջանում Վերները մասնակցել է 39 հանդիպման, խփել է 30 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում։ Տիմոյի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Այժմ «Լայպցիգը» Բունդեսլիգայում 55 միավորով 3-րդ հորիզոնականում է։

Facebook Comments