Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» 24-ամյա ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը հայտարարել է, որ հեռանում է հայկական ակումբից։ Հայ ֆուտբոլիստը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում։

«Ինձ համար լավ ժամանակ էր, ես շնորհակալ եմ «Փյունիկին» ամեն ինչի համար, հետագայում մաղթում եմ հաջողություն «Փյունիկին»,- ասել է Արթուր Միրանյանը։

Դեռ հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։

Արթուր Միրանյանը Բարձրագույն խմբում դարձել է 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments