Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան կորոնավիրուսի պայքարի համար 160 հազար եվրո է նվիրաբերել Արգենտինայի հիվանդանոցներին, այս մասին հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը։

«Պաուլոն նվիրատվություն է կատարել սարքավորումների գնման համար, որը կհատկացվի Ռոուսոնի, Սան-Ռոքի և Ֆլորենսիո Դիասի հիվանդանոցներին: Ամեն ինչ արդեն գնվել է։ Պաուլոն կապի մեջ է Կորդովա նահանգի նախարարի հետ։ Մի քանի օրից ամեն ինչ կբեռնաթափվի», — ասել է Դիբալայի եղբայրը՝ Գուստավոն։

26-ամյա Դիբալան ծագումով Լագունա-Լարգա քաղաքից է, որը գտնվում է Կորդոբայի նահանգում։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Իտալիայի առաջնության 24 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել է 4 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments