«Չելսիի» կիսապաշտպան Ժորժիինյոն հայտնվել է «Բավարիայի» և «ՊՍԺ»-ի թիրախում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Նրանք հետևում են ակումբում Ժորժինյոի շուրջ տիրող իրավիճակին և պատրաստվում են նրան ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով նաև հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Իտալական ակումբը պատրաստ է առաջարկել Պյանիչին՝ Ժորժինյոի տրանսֆերի դիմաց։

Ժորժինյոի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ի հունիսը։ Անձամբ Ժորժինյոն ասել է, որ երջանիկ է լոնդոնյան ակումբում և չի պատրաստվում լքել «Չելսին»։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 37 հանդիպում «Չելսիի» կազմում, խփել է 7 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments