«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հիշել է ակումբում աշխատելու իր ժամանակահատվածը:

«Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոն դառնալու հատկություն չուներ։ Մենք տարիքային կազմ ունեինք 30 տարեկանից բարձր 10 ֆուտբոլիստներով և 35 տարեկանից բարձր հինգ ֆուտբոլիստներով։ Ես ակումբին ասացի, որ պատրաստվում եմ երիտասարդացնել կազմը և նշել այն խաղացողներին, որոնք պետք է գան։ Ես չեմ ստացել որևէ մեկը նրանցից։

Դու նման բան չես ակնկալում աշխարհի ամենահարուստ ակումբում։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 600 միլիոն ֆունտ շրջանառություն, սակայն չի կարողանում գնել անհրաժեշտ խաղացողներին: Պետք է գնել լավագույններին, ոչ թե նրանց, ովքեր ցանկությունների ցուցակում յոթերորդ կամ ութերորդ տեղում են», – Վան Գալի խոսքը մեջբերում է «Voetbal International»-ը։

Նշենք, որ Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է 2014-16թ․-ին։

Facebook Comments