«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վերադարձել է մարզումներին։

Ինչպես հայտնում է «BBC»-ն Կանտեն անհատական մարզումներ է անցկացնում, ընդհանուր թիմի հետ ֆրանսիացին չի մարզվում։ Մինչ օրս Կանտեն մարզվում էր տանը։

Ավելի վաղ հայտնում էին, որ Կանտեն պատրաստ է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Ֆրանսիացուն անհանգստությունը բացատրվում էր նրանով, որ նա կորցրել էր իր եղբորը 2018թ․-ին և մտահոգ էր իր ընտանիքի առողջության համար։ Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը Կանտեին աջակցում էին և ոչ մի ճնշում չէին գործադրում ֆուտբոլիստի վրա։

Այս մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում մասնակցել է 22 հանդիպման և խփել է 3 գոլ։ Կանտեի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023թ․ հունիսի 30-ը։

Facebook Comments