«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Վալդեսը գլխավորել է իսպանական 4-րդ դիվիզիոնը ներկայացնող թիմը։

38-ամյա մարզիչը գլխավորել է կատալոնական «Օրտան» թիմը։ Մրցաշրջանի ավարտից հետո թիմը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

«Հուսով ենք, որ դուք հաջողության կհասնեք մեր թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում»,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։

2019թ․-ին Վալդեսը գլխավորել էր «Բարսելոնայի» երիտասարդական թիմը, բայց հեռացվել էր կոնֆլիկտների պատճառով մի քանի ամիս անց։

Հիշեցնենք, որ Վալդեսը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Առաջին թիմում նա հանդես է եկել 2002-2014թ․-ին։

Facebook Comments