«Բարսելոնան» և «Ինտերը» շարունակում են բանակցությունները արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրը՝ իսպանական գրանդ ակումբը հերթական առաջարկն է կատարել «Ինտերին»։ Այս անգամ «կապտանռնագույնները» պատրաստ են վճարել արգենտինացի հարձակվողի համար 80 մլն եվրո և գործարքի մեջ նաև կներառել պաշտպան՝ Ժունիոր Ֆիրպոն։

Ինչ վերաբերվում է Մարտինեսին, ապա կատալոնական ակումբը պատրաստ է պայմանագիր կքնել նրա հետ՝ վճարելով տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ։

Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը կազմում է 111 մլն եվրո, որն իտալական ակումբը պահանջում է վճարել «Բարսելոնային», որպեսզի գործարքը կայանա։

Facebook Comments