«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ և Ուելսի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը խոսել է «Լիվերպուլի» ելույթների մասին։

«Կորոնավիրուսի դադարից հետո, կարծում եմ մենք պետք է դեռ որոշ հարցերի պատասխաններ ստանալ։

Բայց կարծում եմ, այս տարին ցույց տվեց, որ «Լիվերպուլը» անհավանական թիմ է, որոնց հետ աշխատում է հիանալի մարզիչ՝ Յուրգեն Կլոպը։ Ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու, ինձ համար մեծ ցավ է դրա մասին խոսելը, բայց նրանք անհավանակն էին այս մրցաշրջանում։

Ակնհայտ է, որ նրանք շարունակում են աճել, և ինչ էլ, որ լինի նրանք կդառնան չեմպիոն, նրանք արժանի են դրան։ Նրանք արդեն անցկացրել են երկու հիանալի մրցաշրջան, նրանց հաճելի է նայել։

Կան բաներ, որոնք ես նրանց խաղից սովորել եմ և ուզում են նույնը կիրառել նաև Ուելսի հավաքականում»,- ասել է Գիգզը։

Facebook Comments