«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը չի կարողանա մասնակցել «Պադեբորնի» դեմ Գերմանիայի առաջնության առաջիկա հանդիպմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը։

Հիշեցնենք, որ Հոլլանդը վնասվածք էր ստացել «Բավարիայի» դեմ խաղում։ Հաղորդվում էր, որ պատճառը մրցավարի հետ բախումն էր, որը պատահմամբ Էրլինգի ոտքին, էր կանգնել և հարձակվողի մոտ ծնկահոդի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Բացի այդ, «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հայտնել է, որ կիսապաշտպան Մահմուդ Դաուդ դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը.

«Պադեբորն» – «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին։

Facebook Comments