Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լիսաբոնում անցկացնելու հավանական տարբերակ կա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել Գերմանիա:

Սակայն ամեն ինչին ավելացավ ևս մեկ տարբերակ։ Ինչպես հաղորդում է «NY Times»-ը, ՉԼ-ի եզրափակիչը կարող է տեղի ունենալ Լիսաբոնում: ՈՒԵՖԱ-ն այդքան էլ շատ տարբերակներ չունի առանցքային առաջնությունը անցկացնելու համար։

Հաղորդվում է, որ աղբյուրը, որը մոտ է իրավիճակին, տեղեկացրել է, որ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչի վերաբերյալ որոշումը կկայացվի հունիսի 17-ին ՈՒԵՖԱ-ի գործկոմում:

Կազմակերպությունը բանակցում է թուրքական կողմի հետ, որպեսզի հարթի ՉԼ եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չեմպիոնների լիգայի ձևաչափը կփոխվի՝ ընդհուպ մինչև այն, որ քառորդ եզրափակչի փուլը կձևավորվի մեկ հանդիպումից:

Facebook Comments