Մեմֆիս Դեպայը վերականգնվել է վնասվածքից և հունիսի 8-ին կմիանա ակումբի ընդհանուր խմբի մարզումներին։

Հիշեցնենք, որ «Ռենի» դեմ խաղում խաչաձև կապանը վնասելուց հետո հոլանդացին արդեն լիովին առողջացել է, բայց առայժմ անհատական մարզումներ է անցկացնում ֆիզպատրաստության մարզիչ Լեո Էխտելդի հետ՝ վերականգնելով ֆիզիկական վիճակը:

«Լիոնը» միտումնավոր չի արագացնում Դեպայի նախապատրաստությունը, քանի որ Ֆրանսիայի առաջնությունն ավարտված է, սակայն ակումբում վստահ են, որ Մեմֆիսը լիովին պատրաստ կլինի «ՊՍԺ»-ի դեմ լիգայի գավաթի եզրափակիչին և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, որը տեղի կունենա օգոստոսին:

Ավելի վաղ հայտնում էին, որ Դեպայը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ֆրանսիական ակումբը և կարիերան շարունակելու տարբերակներ ունի Ա Սերիայում։ Դեպայի ծառայություններով հետաքրքված են՝ «Ռոման», «Լացիոն» և «Միլանը»։

Facebook Comments