«Միլանի նախկին պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան համեմատել է Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային:

«Ինձ բախտ է վիճակվել խաղալ Մեսսիի եւ Մարադոնայի դեմ։ Դիեգոյի հանդեպ կարելի էր 66 անգամ կանոնները խախտել, իսկ հետո միայն նախազգուշացում ստանալ։ Մեսսիի հետ ամեն ինչ այլ է։ Նրանք իրար նման են, քանի որ երկուսն էլ հանճար են։ Մեսսին ավելի ուժեղ է, քան Մարադոնան։ Երբ ես առաջին անգամ խաղում էի Մեսսիի դեմ, նա 16 տարեկան էր, Ես կարծում էի, որ դա սովորական երեխա է, ես անում էի այն ամենը, ինչ ուզում էի։ Բայց 15 րոպե անց ես խնդրեցի Անչելոտիին փոխարինել ինձ», — Կոստակուրտի խոսքը մեջբերում Է «Sky Italia»-ն։

Կոստակուրտան իտալական «Միլանում» հանդես է եկել 1987-2007 թվականներին, այդ ընթացքում նա ավելի քան 600 հանդիպում է անցկացրել ակումբում:

Facebook Comments