«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը գնահատել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր շանսերն ընթացիկ մրցաշրջանում:

«Կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթի Չեմպիոնների լիգայում։ Հաղթանակի համար մենք ունենք բառացիորեն ամեն ինչ՝ թիմ, բարձրակարգ մարզիչ։

Չգիտեմ, արդյո՞ք մենք այժմ լավագույնն ենք աշխարհում, սակայն մենք բավականաչափ լավն ենք, որպեսզի դառնանք մրցաշարի հաղթողներ։ Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է, բոլորը ցանկանում են հաղթել։ Մեզ ծանր պայքար է սպասվում», — Մահրեզի խոսքը մեջբերում է «Goal. com»-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում 2:1 հաշվով հաղթել էր «Ռեալին», ինչից հետո մրցաշարը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Եվրագավաթների վերսկսման պաշտոնական ամսաթիվ դեռ չկա։

Facebook Comments