Այսօր տեղի ունեցավ 19-րդ տուրի երկու հանդիպում:
Ամենաուշագրավը և կենտրոնականը տեղի ունեցավ Ավանի ակադեմիա մարզադաշտում: Իրար հետ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Շիրակը»: Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 1:1 հաշվով:

Առանց երկրպագուների ընթացավ հանդիպումը, որը շատ ցավալի է: Երկրպագուն թիմի շարժիչ ուժն է, առաջատարը, թիմի 12-րդ ֆուտբոլիստը: Իհարկե խաղը անշուք է ստացվում առանց երկրպագուների աջակցության, բայց ստիպված ենք ընդունել նոր իրողությունները, որտեղ կանոները թելադրում է կորոնավիրուսը:

Բուն հանդիպումը բավականին լարված ստացվեց: Երկուստեք վտանգավոր գրոհներ, մեծ պայքարով լեցուն հանդիպում ընթացավ: Այս երկու թիմերի պայքարին հետևելը իրոք հետաքրքիր է, հատկապես մարզիչների պայքարը` Վարդան Մինասյանը ընդդեմ Վարդան Բիչախչյանը: Թիմեր, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում: «Շիրակը» պայքարում է Եվրագավաթային տեղերի համար, իսկ «Արարատ-Արմենիան» գնում է դեպի հերթական չեմպիոնության ետևից: Այս հանդիպման գոլերը հեղինակեցին Ռուդիկ Մկրտչյանը և Սերգեյ Վակուլենկոն:
Այս հանդիպումից հետո թիմերը կիսեցին միավորները:

Այսօրվա մյուս հանդիպումը ևս ավարտվեց ոչ ոքի: «Նոան» և «Լոռին» կիսեցին միավորները:

Թերևս կարելի է ասել «Լոռին» կորցրեց անչափ կարևոր միավորներ, որը լուրջ պայքար է մղում չեմպիոնության և եվրագավաթային տեղի համար։ «Լոռին» իր մրցելույթներով ուղղակի զարմացնում է, պահ կար երբ առաջատարի դիրքում էին, իսկ այժմ երկրորդ հորիզոնականից են կարչել և փորձում են պահպանել այն, չնայած պայքարը մեծ է և դժվար է լինելու։ Այս մրցաշրջանի բացահայտումը` «Նոան» մեծ անակնկալներ է մատուցում։ Անցած մրցաշրջանում լինելով վերջնամասում՝ թիմը կերպանափոխվել է և ուժեղացել է այնքան, որ նույնիսկ առաջատարների համար իսկական գլխացավանք է դարձած։ Այս թիմը իրոք պատրաստ է ցանկացած թինին ձեռնոց նետել: Բավականին գեղեցիկ, հասուն և գրագետ ֆուտբոլ է թելադրում «Նոան», իսկ աշխատանքը իր պտուղները տալիս է: «Նոան» վաստակեց իր համար անչափ կարևոր մեկ միավոր:

Այժմ ծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին:

Facebook Comments